ՌԴ նախագահը շնորհավորական հեռագիր է ուղարկել Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանի վարչապետ նշանակվելու կապակցությամբ, ընդգծելով, որ ակնկալում է կառուցողական ու արդյունավետ համագործակցություն:
Նախագահ Արմեն Սարգսյանը նախագահական նստավայրում հանդիպում է ունեցել 2018-ի դեկտեմբերի 9-ի Աժ արտահերթ ընտրություններում մեծամասնություն ստացած ուժի՝ «Իմ քայլը» դաշինքի ղեկավար Նիկոլ Փաշինյանի հետ:
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի մերձավորարևելյան այցը նախատեսվածից շուտ է ավարտվել: Պատճառը պետքարտուղարի կնոջ ազգականներից մեկի մահն է, որի պատճառով Պոմպեոն չեղարկել է այցը Քուվեյթ և Օմանի մայրաքաղաք Մասկաթից մեկնել հայրենիք:
«Գործադիր իշխանությունում իմ պարեկն ավարտված է»` խորհրդարանում հայտարարեց Աժ նախագահի թեկնածու Արարատ Միրզոյանը՝ նշելով, որ պատրաստ է նոր մարտահրավերների հաղթահարմանը։
Հունվարի 14–ին կայացել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսը։ Այս մասին հայտնում են ԱԳՆ լրատվության հետ կապերի բաժնից:
Պաշտպանության նախկին նախարար, 2008-ի մարտին 1-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Սեյրան Օհանյանին Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել:
Կան տարբեր կարծիքներ այն մասին՝ արդյո՞ք աշխարհը գտնվում է երրորդ աշխարհամարտի պայմաններում, թե ոչ։
Թվում է՝ այս հարցում ճիշտ կողմնորոշվելու համար պետք է առաջնորդվել այն բանով, թե արդյո՞ք աշխարհը տվյալ գոյաբանական ռիսկերի պայմաններում գործողության մեջ է մտցրել բոլոր հնարավոր ուժերը...